‘Գաղտնազերծվել են Գորբաչովի եւ Թետչերի միջեւ բանակցությունների արխիվային փաստաթղթերը’

1521

2014թ. առաջին օրերին Բրիտանիայում լույս են տեսել արխիվային փաստաթղթեր, որոնց գաղտնիության ժամկետն սպառվել է, տեղեկացնում է BBC-ն: Դրանց թվում կան նաեւ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի միջեւ տեղի ունեցած բանակցությունների սղագրությունները:

Գորբաչովի`1984-ին Բրիտանիա կատարած այցելության հետ կապված փաստաթղթերի ծավալը հասնում է ավելի քան 400 էջի:

BBC-ն ներկայացնում է դրանց մի մասը` վերնագրված «Վարչապետի եւ պարոն Գորբաչովի միջեւ մասնավոր զրույցի սղագրությունը` տեղի ունեցած նախաճաշի ժամանակ Չեկերսի նստավայրում, 1984թ. դեկտեմբերի 16-ին»:

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա. eMedia.am’
Հաջորդ հոդվածը‘Լիբանանում այրել են ուղղափառ հոգեւորականի գրադարանը’