‘Լիբանանում այրել են ուղղափառ հոգեւորականի գրադարանը’

876

Լիբանանի հյուսիսում, Տրիպոլի քաղաքում անհայտ անձինք այրել են հույն ուղղափառ եկեղեցու քահանային պատկանող 80 հազար գիրք պարունակող գրադարանը:

Հավաքածուի ավելի քան երկու երրորդն այրվել է, իսկ շատ գրքեր տուժել են ջրից, որով հանգցրել են հրդեհը:

BBC-ի փոխանցմամբ, գրադարանի գրքերից մեկում իսլամի եւ այդ կրոնի Մուհամմեդ մարգարեի հասցեին երգիծական գրվածքներ են եղել:  

Գրադարանի տերը իսկույն հանդիպել է մահմեդական առաջնորդների հետ, որից հետո պարզվել է, որ նա այդ երկի հետ որեւէ առնչություն չունի; Դրանից հետո նախատեսված բողոքի ակցիան չեղյալ է համարվել:

Հոգեւորականի գրադարանում այլ գրքերի թվում կային Ղուրան եւ այլ մահմեդական գրականություն: 

Նախորդ հոդվածը‘Գաղտնազերծվել են Գորբաչովի եւ Թետչերի միջեւ բանակցությունների արխիվային փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘Օդեսայում պատվանդանից վայր են նետել Լենինի արձանը’