Գարեթ Բեյլն ավարտեց կարիերան

256

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը 33 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին նա գրել է սոցիալական ցանցերում։

«Երկար մտածելուց հետո հայտարարում եմ ակումբային եւ միջազգային կարիերաս ավարտելու մասին։ Անհավանական հաջողություն եմ ունեցել կյանքում իրականություն դարձնել երազանքս եւ զբաղվել սպորտով, որը ես սիրում եմ։ Հիմա ես իմ կյանքի նոր փուլին եմ մոտենում։ Փոփոխությունների եւ նոր արկածների ժամանակն է»,- գրել է Բեյլը, որը գոլֆի ակտիվ սիրահար է։

Գարեթ Բեյլն ակումբային կարիերայում հանդես է եկել անգլիական «Սաութհեմփթոնում», «Տոտենհեմում», Մադրիդի «Ռեալում» եւ ամերիկյան «Լոս Անջելեսում»։

«Ռեալի» հետ Բեյլը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, նաեւ Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Նախորդ հոդվածըՌուդենկո․ Ռուսաստանի և Ասիայի համագործակցությունը «քաղաքական մղձավանջ» է Արևմուտքի համար
Հաջորդ հոդվածը«Նիցան» հեռացրեց Լյուսիեն Ֆավրին