‘ԳԴՀ դեսպան. Պետք չէ գերագնահատել Եվրոպայի կախվածությունը ադրբեջանական նավթից’

969

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին, նշել է, որ Եվրոմիությունը և եվրոպական երկրները աչք չեն այդ սպառնալիքների ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների վրա ելնելով իրենց էներգետիկ շահերից:

Դեսպանը մասնավորապես նշել է. «Եվրոպան չի լռում, ես կարծում եմ, որ ԵՄ-ն քննադատում է այդ երկրին սակայն հետագա հարաբերությունների համար պետք է թողնել խողովակներ»:

Այս առիթով նա բերել է ընտանիքում երեխաների օրինակը. «Եթե դուք երկու կամ երեք երեխա ունեք, եւ դուք նրանցից մեկին անընհատ քննադատում եք, դիտողություններ եք անում, ի վերջո այդ երեխան կհրաժարվի լսել ձեր հորդորները: Անհրաժեշտ է գրավել երեխային», — ասել է դեսպանը:

Մորելը նաև հայտարարել է, որ չարժի չափազանցեցնել եվրոպական երկրների էներգետիկ կախվածությունը ադրբեջանական նավթից և գազից:

«Ես չեմ կարծում, որ էներգետիկ շահերն այնքան մեծ են, որքան որ դուք եք կարծում: Ադրբեջանը առաջին հերթին Թուրքիա է արտահանում իր նավթը և գազը, նոր դրանից հետո դեպի այլ երկրներ, չեմ կարծում, որ գազի որոշակի ծավալները հասնում են Եվրոպա»-հայտարարել է դեսպանը հավելելով, որիրավիճակը կարող է փոխվել միջանատոլիական գազամուղի անցկացման աշխատանքների մեկնարկից հետո:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Սերժ Սարգսյանի ելույթը կտրված էր իրականությունից’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայում ձերբակալվել է Սահմանադրական դատարանի ղեկավարը’