‘«Գենդերը» կդառնա «սեռ». Կառավարությունը փոփոխություն է նախատեսում աղմկահարույց օրենքում’

857

Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի և, ամենայն հավանականությամբ, կընդունվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապահովման մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում  փո­փո­խություն կատարելու մա­­­սին» Հա­յաստանի Հանրապե­տու­թյան օրենքի նա­խագիծը: Աղմկահարույց օրենքում փոփոխության նպատակն է «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով:

ԱԺ ուղարկվելիք նամակում ասվում է.

«Հա­յաս­տա­նի Հան­րա­պետության կառա­վա­րու­թյունը կիսում է նախագծի հեղինակների մտա­­հոգությունը «գենդեր» բառի՝ հասարակության մոտ առաջացրած տարաբնույթ ընկա­լում­նե­րի ու տարաձայնությունների կապակցությամբ, և դրանց վերացման նպատակով, օրենսդրական նախաձեռնության կարգով արդեն իսկ Հա­յաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել  «Կանանց և տղա­­­մարդ­կանց հավասար իրավունքների և հա­վա­սար հնարավորությունների ապա­հով­ման մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պետության օրենքում փոփոխություններ կատարելու մա­­­սին» Հա­­­­­յաս­տա­նի Հանրապե­տու­­թյան օրենքի նախագիծ, որի շրջա­նակ­ներում նախատեսվում է իրացնել օրենքի վերաբերյալ ստացված առաջարկությունները, անդ­րա­դառնալ արձանագրված բոլոր խնդիրներին՝ բացառելով տարընթերցումներն ու տա­րա­մ­եկ­նա­բա­նությունները»:

 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Արսենալը» միշտ էլ հավատարիմ է եղել իր ոճին’
Հաջորդ հոդվածը‘Սրճարաններում ծխախոտ գովազդող բարետես աղջիկներ այլևս չեն շրջի’