‘Ջուլիետին սիրային նամակներ ուղարկողը կտունգանվի 500 եվրոյով ‘

1612

Վերոնայում զբոսաշրջիկներին արգելելու են մակագրություններ թողնել կամ սիրային ուղերձներ տեղադրել Ջուլիետի տան պատերին, հաղորդել է բրիտանական The Daily Telegraph-ը: Պարբերականի տվյալներով՝ այժմ նման որոշում է մշակվում Վերոնայի քաղաքային խորհրդում: Մակագրությունների և գրաֆիտիի տեսքով այդ  ուղերձների տեղադրման, ինչպես նաև Ջուլիետի բակում պիցա ուտելու ու խմիչքներ գործածելու համար նախատեսվելու է 500 եվրո տուգանք: Այնուամենայնիվ, սիրահարներին հնարավորություն կտրվի իրենց զգացմունքներն արտահայտել այդ խորհրդանշական վայրում. նշանավոր տան բակում կտեղադրվեն հատուկ շարժական պատեր, որտեղ հնարավոր կլինի սիրային խոստովանագրեր փակցնել կամ ներկի սրվակով որևէ մակագրություն թողնել:

«Ջուլիետի տան» բակը, որը մի ժամանակ պատկանել է Կապելլոների ընտանիքին (շեքսպիրյան Կապուլետտի ընտանիքի նախատիպը), տարեկան հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, որոնցից շատերը սիրային ուղերձներ, ծամած ծամոններ կամ գրաֆիտի են թողնում պատերին: 

Նախորդ հոդվածը‘Տրայան Հրիստեա. ԵՄ-ի հետ մուտքի վիզայի դյուրացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը’
Հաջորդ հոդվածը‘Գեներալ Կամո Վարդանյանը կփոխարինի Լեւոն Մնացականյանին’