‘Գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում. Մամուլ’

1838

«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդիներից մեկը՝ Արման Գրիգորյանը, չունի երթուղային տաքսիների գծի շահագործման թույլտվություն, սակայն անլեգալ գործող բիզնեսից մեծ գումարներ է վաստակում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածին-Երևան տաքսիները ապօրինի են աշխատում, դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, սակայն օրական 12 հազար դրամ «մուծվում» են գեներալի որդուն։ Մոտ 30 տաքսիներից ստացված 12 հազարական դրամը ամսական կազմում է տասնմեկ միլիոն դրամից ավելի։

Տաքսիստներից նման հարկահավաքությունը պատճառաբանվում է Էջմիածնի բյուջեն լցնելու գործոնով, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Ավելին՝ Էջմիածնի եկեղեցու հարևանությամբ այգու մոտ կայանող ավտոմեքենաները խիստ վերահսկվում են։ Այստեղ հատուկ նպատակներով տեսախցիկ է տեղադրված, որպեսզի «օտար» տաքսիստները «գռդոն» չանեն։

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը հեռացել է Հայաստանից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լոռու մարզում Opel-ը բախվել է ծառին. 2 զոհ, 1 վիրավոր’