Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում․ Ալիք Մեդիա

1014

Նախկիններ-ներկաներ կռիվը շարունակվում է։ Չի էլ ավարտվելու, որովհետեւ այն ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին լինելու-ապրելու-մնալու հնարավորություն է տալիս։

Հազար անգամ ենք տեսել նրանց բանավեճը, նրանց բանավեճի մակարդակի մասին հազար անգամ հազար մարդ է գրել ու խոսել, հազար անգամ է երկուսին էլ ասվել, որ նրանք մարդկային իրենց որակներն ի ցույց դնելով ապացուցում են, որ զուրկ են պետական գործչի որակներից, որ երկուսն էլ «խայտառակում են ռեսպուբլիկան»՝ մեր երկրի վարկն են գցում։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատերազմի ժամանակ բանակի զինանոցում եղած ոչ բոլոր զինատեսակներն են օգտագործվել՝ ակնարկելով, որ ներկաները դավադիր են ու դավաճան, հատուկ այնպես են արել, որ երկիրը պարտվի։

Համարժեք պատասխանը, ինչպես լեզվակռվի կանոններն են թելադրում, չուշացավ։ Փաշինյանն իր ասուլիսում խայթեց, թե դառնացնում է իրեն, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել, եւ պատմելուց հետո, որ եղած բոլոր զինատեսակներն էլ օգտագործվել են, հնչեցրեց պատերազմում մեր պարտության իր տարբերակը․ «Իմ համոզմունքն այն է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն»։

Սա ոչ թե ինքն իրեն վերլուծաբան հռչակած մեկն է ասում, ոչ թե դատարկաբան պատգամավորը, ֆեյսբուքյան ակտիվիստը կամ բակի զրուցարանում թղթախաղի մասնակիցն է ասում, այլ բանակի գլխավոր գերագույնը, թե՞ գերագույն գլխավորը, մի խոսքով՝ երկրի վարչապետը։ Ասում է նա, ով այնքան պաթետիկ հպարտանում էր բանակով, համոզում էր մեզ, թե անպարտ է այն ու նորանոր հաղթանակների պատրաստ։

Վարդան Հարությունյան

Ամբողջական նյութը՝ այստեղ։

Նախորդ հոդվածըՇվեդիայի խորհրդարանը քվեարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին
Հաջորդ հոդվածըMundo Deportivo. «Բարսելոնան» նոր ծրագիր ունի՝ Մեսսիին կատալոնական ակումբ վերադարձնելու համար