‘Գերագույն ռադայի նախագահը և փոխնախագահը հրաժարական են տվել’

991

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը դիմում է գրել հրաժարականի մասին: Այդ մասին հայտարարել է Ռադայի փոխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին` այսօր առավոտյան բացելով Ռադայի նիստը:

Ռիբակն իր հրաժարականը բացատրել է առողջական խնդիրներով:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ Ռիբակը հրաժարականի դիմում է ներկայացրել` կապված առողջական խնդիրների եւ բուժման անհրաժեշտության հետ: Նա խնդրել է իր վրայից հանել խորհրդարանի նախագահի պարտականությունները»,- Կոշուլինսկինի խոսքերն է մեջբերում «РИА Новости»-ն:

Հրաժարականի դիմում է գրել նաև Ուկրաինայի խորհրդարանի փոխխոսնակ, Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Իգոր Կոլետնիկը:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի Գերագույն ռադան վերականգնել էր 2004թ. Սահմանադրության գործողությունը: Համապատասխան օրենքի օգտին քվեարկել էին 386 պատգամավոր:

Նշենք նաև, որ Ուկրաինայի խորհրդարանը երեկ երկրի քրեական օրենսգրքում ներառել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ հռչակագրի դրույթներ, որոնք, կնպաստեն ընդդիմության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ազատ արձակմանը:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային բանկ. Կենսաթոշակային նոր համակարգը ճիշտ քայլ է ճիշտ ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինակամն Ռադայի խոսնակը հրաժարականի դիմում է ներկայացրել’