‘Գերագույն ռադայի պատգամավորը Յացենյուկին խորհուրդ է տալիս հրաժարական ներկայացնել’

897

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պետք է հրաժարական տա, կարծում է Գերագույն ռադայի «ՊյոտրՊոռոշենկոյի դաշինք» խմբակցության պատգամավոր Օլեգ Բառնան: Իր կարծիքը պատգամավորը հայտնել է «112» հեռուստատեսության եթերում, փոխանցում է УНН-ն:

«Եթե ուզում են պահպանել կոալիցիան, դա հնարավոր է, սակայն Յացենյուկը պետք է հեռանա»,- նշել է պատգամավորը: Այդ հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վարչապետն ընդդիմադիր տրամադրված խմբակցություններին առաջարկել է դուրս գալ կոալիցիայից: «Կարևոր է, որ այդ կոալիցիան ոչ թե ձևական լինի, այլ իրական: Եւ երբ առանձին քաղաքական ուժեր դաշինքի ներսում արդեն այժմ զբաղեցնում են ընդդիմության դերն ու տեղը, ապա նրանք պետք է դուրս գան կոալիցիայից»,- երեկ ռադայում հատարարել էր Յացենյուկը:

Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադայում կոալիցիա են կազմել հինգ կուսակցություններ: Դաշինքն անվանվել է «Եվրոպական Ուկրաինա, նրա կազմում կա 306 պատգամավոր: 2014 թ. նոյեմբերի 21-ին այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները վավերացրել են կոալիցիոն պայմանագիրը, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Էլեկտրաէներգիայի թանկացումը կողոպուտ է’
Հաջորդ հոդվածը‘Պետչ Ադամս. Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել’