‘Գերմանաբնակ հայ ջութակահարը՝ «Գինեսի» գրքի հավակնորդ. «Առավոտ»’

1020

Գինեսի գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել գերմանաբնակ ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանը։ Նա պատրաստվում է առանց նոտաներից օգտվելու կատարել Պագանինիի ջութակի բոլոր վեց կոնցերտները մեկ երեկոյի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք «Առավոտից»:

Այս եզակի  իրադարձությունը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ փետրվարի 20-ին։ Անվանի ջութակահարը հանդես կգա թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։  «Փաստորեն, օրեր անց Երեւանն իր վրա կսեւեռի երաժշտական աշխարհի ուշադրությունը»»,-հավելում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Վանաձորում վիճակը ծանր է, իսկ իշխանությունները չքվել են. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատակիցնե­րի շրջանում լարվածությունը հետզհետե մեծանում է. «168 ժամ»’