‘Գերմանացի հրեաները վրդովված են հակասեմականության հանձնաժողովում հրեաների բացակայությամբ’

1066

Գերմանիայում գործող երկու հրեական կազմակերպություններ վրդովմունք են հայտնել ԳԴՀ կառավարության կողմից կազմավորված հակասեմականության հարցերով հանձնաժողովում հրեաների բացակայության պատաճառով, տեղեկացնում է Associated Press-ը:

Մոիսեյ Մենդելսոնի անվան կենտրոնի տնօրեն Յուլիուս Շոպսը սկանդալային է համարել Գերմանիայի ՆԳ նախարարության որոշումը՝ հանձնաժողովի կազմում հրեաների չընդգրկելու վերաբերյալ:

Ամադեի հիմնադրամի նախագահ Անետա Կահանը նման իրավիճակը համեմատել է իսլամատյացության կոնֆերանսը առանց մահմեդականների, կամ կանանց նկատմամբ խտրականության վերաբերյալ կլոր սեղանը՝ առանց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների անցկացնելու հետ:

Շոպսն ու Կահանը խոստացել են այլընտրանքային հանձնաժողով ստեղծել, որը կարտացոլի հակասեմկանության վերաբերյալ խնդրի հրեական տեսակետը:

ADL GLOBAL 100 կազմակերպության անցկացրած հարցման համաձայն, 18-ից բարձր գերմանացիների 27 տոկոսը հակասեմական հայացքներ ունի: Հրեատյաց են 50-ից բարձր տարիքի 100 մարդկանցից 33-ը:

 

Նախորդ հոդվածը‘«Հաբլ» հեռադիտակը տիեզերական «ժպիտ» է լուսանկարել’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)’