‘Գերմանիայի կառավարությունը մեծացնում է Հոլոքոստի զոհերին տրվող փոխհատուցման չափը ‘

884

Գերմանիայի կառավարությունը որոշել է ավելացնել Հոլոքոստի զոհերին հատկացվող փոխհատուցման չափը, ըստ BBC-ի, այդ մասին հայտարարել է ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Այս որոշումը համնկել է Գերմաիայի եւ Իսրայելի միջեւ ռեպարացիաների մասին համաձայնագրի կնքման 60-ամյակի հետ, համաձայն որի գերմանական իշխանությունները պարտավորվել են փոխհատուցում վճարել հրեաների ցեղասպանությունը վերապրածներին: Նոր համաձայնագիրը ավելացնում է Արեւելյան Եվրոպայում ապրող բռնաճնշումների ենթարկված անձանց հատուցվող գումարները եւ ընդլայնում է փոխհատուցում ստացողների շրջանակը:    

1952-ից ի վեր Գերմանիայի իշխանություններն արդեն շուրջ 89 միլիարդ դոլար են վճարել նացիստների կատարած հանցանքի դիմաց: Ըստ «Ասոշեյթըդ Պրեսս»-ի, այժմ աշխարհում ապրում է Հոլոքոստը վերապրած շուրջ 500 հազար մարդ, նրանց գրեթե կեսը աղքատ է: Ներ փոխհատուցումները կստանա շուրջ 80 հազար մարդ

 

Նախորդ հոդվածը‘Պաղեստինցիները հրետակոծել են Թել-Ավիվի մերձակայքը ‘
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կասանո. Աշխարհի վերջը հեռու չէ’