‘Գերմանիայի նախագահը Յանուկովիչից պահանջում է ազատ արձակել Յուլյա Տիմոշենկոյին ‘

803

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկն իր ուկրաինացի գործընկերոջը կոչ է արել ազատել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Այդ մասին հայտնել է Գաուկի խոսնակը հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի և Իտալիայի նախագահների կրակովյան հանդիպման նախօրեին:

Խոսնակը նշել է, որ Յուլյա Տիմոշենկոյի գործում հստակ որոշման բացակայությունը սպառնալիք է հանդիսանում Վիլնյուսում Ասոցացման պայմանագրի՝ Ուկրաինայի կողմից ստորագրման համար:

Խոսնակը նշել է, որ ԳԴՀ նախագահի համար այդ հարցի լուծումը ցուցանիշ է այն բանի, թե որքան լուրջ և վստահելի են Յանուկովիչի ջանքերը Ուկրաինայում դեմոկրատիայի և իրավական պետության զարգացման ուղղությամբ:
Գերմանիայի նախագահի աշխատակազմից նաև հայտնել են, որ երկրի նախագահին հետաքրքրում է ոչ միայն Տիմոշենկոյի ճակատագիրը, այլև իրավական պետության, մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև դեմոկրատիայի չափանիշները Ուկրաինայում:

Գերմանիայի նախագահի աշխատակազմից նաև  հայտնել են, որ ԳԴՀ նախագահը պատրաստակամ է աջակցել Ասոցացման պայմանագրի՝ Ուկրաինայի կողմից ստորագրման գործընթացին, եթե կատարվեն Եվրոպական Միության կողմից առաջ քաշված պահանջները, միևնույն ժամանակ նշելով, որ «այդ պահանջները դեռ չեն կատարվել»- հայտնում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանն Ասադին անվանել է ահաբեկիչ, իսկ Քերին գովաբանել է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 278 դատապարտյալ’