‘Գերմանիայում 93-ամյա ՍՍ-ականը դատարանի առաջ կկանգնի ‘

960

Հանովերի դատախազությունը 93-ամյա նախկին ՍՍ-ականին մեղադրանք է առաջադրել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում 1944-ին առնվազն 300 հազար բանտարկյալների մահվանը նպաստելու մեջ:

1944-ի մայիսից հունիս ամիսներին՝ այսպես կոչված «հունգարական գործողության» ժամանակ տղամարդը ծառայել է Օսվենցիմի այն մասում, որը տեղակայված էր Բիրկենաու գյուղում, տեղեկացնում է dpa գործակալությունը:

Այդ ընթացքում Հունգարիայից Բիրկենաու է տեղափոխվել շուրջ 425 հազար մարդ, հիմնականում հրեաներ: Մեղադրական կողմի տվյալներով, նրանցից առնվազն 300 հազարը մահապատժի են ենթարկվել գազային խցիկներում:
Նախկին ծառայողը մեղադրվում է այն բանում, որ ոչնչացրել է այդ բանտարկյալների իրերը, իսկ դրանցում եղած փողերը հանձնել է  ՍՍ-ի Բեռլինի մարմիններին:

Այս գործով հետաքննությունը ավելի վաղ տեղի է ունեցել 1985-ին, բայց ապացույցների անբավարարության պատճառով գործը կարճվել է Մայնի Ֆրանկֆուրտում:

Նոր գործ հարուցելու համար որպես հիմք են ծառայել Շտուտգարտի՝ Նացիոնալ-Սոցիալիզմի հանցագործությունների հետաքննության կենտրոնական գերատեսչության հայտնաբերած նոր ապացույցները:

Դրանք հայտնաբերվել են այս տարվա փետրվարին ողջ Գերմանիայի տարածքում նացիզմի հետ համագործակցության մեջ կասկածվողների բնակարանների խուզարկությունների արդյունքում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել կալանավորին’
Հաջորդ հոդվածը‘Խիարի թարս բուսման մեխանիկան’