‘Ոստիկանության աշխատակիցները մարմնական վնասվածքներ են պատճառել կալանավորին’

909

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդման` ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ:

2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից իրազեկում է ստացվել Կոտայքի քննչական բաժանմունք այն մասին, որ հիշյալ բաժանմունքում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Գ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն մարմնական վնասվածքներ պատճառել են ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Վերակենդանացման վերջին հույսը «սահմանադրական բարեփոխումներն» են’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում 93-ամյա ՍՍ-ականը դատարանի առաջ կկանգնի ‘