‘Գերմանիան երկու միլիարդ եվրո է հատկացնում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար’

792

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելեի խոսքերով՝ իր երկիրը երկու միլիարդ դոլար է փոխանցելու  Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), որը պատասխանատու է  ռազմական թունավոր նյութերի գրանցման, հաշվառման, պահման և ապա ոչնչացման համար:

«Սիրիայում քիմիական զենքի ավերիչ կիրառումից հետո այդ երկրում քիմիական զենքի ոչնչացումը դարձել է մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը»,- հայտարարել է գերմանական դիվանագիտության ղեկավարը և հավելել, որ ԳԴՀ կառավարությունը պատրաստ է նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնելու հարցում:

Գերմանիան քիմիական զենքի պաշարները ոչնչացնելու բնագավառում փորձ ունի՝ Խորհրդային Միության, Լիբիայի և Իրաքի դեպքերում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Պատմուճաններդ պատովը տայիք’
Հաջորդ հոդվածը‘Daily Star. «Մանչեստեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» պատրաստում են «ձմեռային պայթուն»’