Գիշերային հարձակում Կիևի վրա

382

Ռուսաստանյան զորքերը գիշերը ուկրաինական քաղաքների նոր գնդակոծություն են իրականացրել, այս անգամ՝ թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են ռմբարկուներից, և «Շահեդներով»։

 Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը ճշտված տվյալներ է հաղորդել երկրի մայրաքաղաքի վրա ռուսաստանյան հերթական օդային հարձակման վերաբերյալ։

Հունիսի 2-ի գիշերը ՈՒԶՈՒ հակաօդային պաշտպանության ուժերը Կիևի օդում խոցել են 15 թևավոր հրթիռ և 18 Shahed դրոն, ասվում է ՈՒԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Գեներալի պնդմամբ՝ օդային բոլոր թիրախները խոցվել են։

Այնուհանդերձ, հարձակման հետևանքներից խուսափել չի հաջողվել։ Ինչպես հաղորդել է ուկրաինական դատախազությունը, քաղաքացիական մի քանի օբյեկտներ տուժել են, վիրավորվել է երկու մարդ՝ 68-ամյա թոշակառու և 11 տարեկան տղա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴատարանը հրաժարվել է չեղարկել Գալկինի օտարերկրյա գործակալի կարգավիճակը
Հաջորդ հոդվածը«ՄԱԿ ԱԽ կազմը չի արտացոլում բազմաբևեռ աշխարհի պատկերը»