‘Գյուղացիները բողոքում են. «Սպայկան» ուզում ա գողանա տանի մեր ծիրանը (լուսանկարներ)’

1968

«Սաղ գյուղը շոշին կանգնած ա, միլիցեքը լիքը հավաքվել են, ուզում ենք շոշը փակենք, չեն թողնում:  Գյուղնախարարին ենք սպասում, հլը չեն եկել»,- iLur.am-ի հետ զրույցում այսպես իրավիճակը ներկայացրեց Նաիրի գյուղի բնակիչ Սիմոն Մնացականյանը:

«Պահանջում ենք, որ մեր ծիրանը իրացնեն, տամոժնին բացեն, վրացիք գան, մտնեն, ամեն մարդ գինը իջացնում ա, չնչին գումարով վաճառում ենք, ամբողջ տարի բանվորի պես աշխատել ենք, ներդրել ենք»,- ասաց Նաիրիի բնակիչը:

Նույն գյուղից Պերճ Մարտիրոսյանն էլ ասաց, որ «ահավոր վիճակ» է:

«Մենք ունենք մեր դեպուտատը, թող գան ստեղ, տենանք ոնց ա լինելու: Շատ լավ գիտենք, որ «Սպայկան» ուզում ա խլի-խլի անի, գողնան տանեն մեր ծիրանը: «Սպայկան» ուզում ա ժողովրդից գողանա, ուրիշ բան չի ուզում անի: Էշն աշխատի, ձին ուտի, տենց ա դառնում»,- նշեց Պերճ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ նախկինում ծիրանի կիլոգրամը 400 դրամով են մթերել, հիմա ուզում են գինը 200-ի իջեցնել: Մեր հարցին, թե ով է իրենց համայնքից պատգամավոր ընտրվել ու ինչու չեն դիմում նրան, Մնացականյանն այսպես պատասխանեց. «Խուժան հանրապետականները, ժողովրդի կողմից մարդ չկա: Դրանք մեզի ի՞նչ կարան անեն: Մեր օգտին ոչ մի բան չեն կարա անեն»:

Նշենք, որ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիները փակել են Բաղրամյանից դեպի Արմավիր ընկած ճանապարհահատվածը և սպառնում են, որ ոտքով գալու են Երևան և իրենց բողոքի ձայնը բարձրացնեն Կառավարության առջև, քանի որ ծիրանն ամբողջությամբ  ոտքի տակ կորչում է՝ միայն այն բանի համար, որ ինչ-որ անձինք հրաժարվում են ընդունել գյուղացու աճեցրած բերքը և դրան զուգահեռ՝ արգելում են, որ Վրաստանից ժամանած առևտրականները ծիրան տեղափոխեն Վրաստան:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Ասենք՝ Ռուսաստա՛ն, դու է՛լ մեր ռազմավարական գործընկերը չե՞ս’