‘Գալուստ Սահակյան. Ասենք՝ Ռուսաստա՛ն, դու է՛լ մեր ռազմավարական գործընկերը չե՞ս’

1293

«Ռազմավարական դաշնակիցը չի նշանակում՝ իր պետական կարիքների հաշվին մի այլ պետության՝այս դեպքում Հայաստանի շահը սպասարկել: Ռուսաստանը առանձին պետություն է, իր քաղաքական շահերը ինչպիսին են, այնպիսի ճանապարհով էլ գնում է»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացմանը և Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք-զինամթերք վաճառելուն:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ական պատգամավորն այդ դեպքում նորմալ է համարում մեր հակառակորդի ու դաշնակցի ռազմական գործարքը՝ Սահակյանն ասաց.

«Եթե կոնկրետ ինձ եք հարցնում, ապա ինձ համար նորմալ չէ, բայց որպես պետություն՝ նա (նկատի ունի՝ Ռուսաստանը) իրավունք ունի սեփական որոշումներ կայացնել»: Հայաստանի կողմից արձագանքի բացակայության մասին հարցին ի պատասխան էլ Սահակյանը պատասխանեց. «Ասենք՝ Ռուսաստա՛ն, դու է՛լ մեր ռազմավարական գործընկերը չե՞ս»:

Նախորդ հոդվածը‘Գյուղացիները բողոքում են. «Սպայկան» ուզում ա գողանա տանի մեր ծիրանը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիան եւ Որուգվայը կիսաեզրափակիչում են’