‘Գյումրիում կայացել է Ավետիսյանների ընտանիքի սպանության բացահայտման խնդիրների շուրջ քննարկումը’

1536

Գյումրիում այսօր կայացել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության բացահայտման խնդիրների շուրջ հանրային առաջին քննարկումը:

«Նման քննարկում հրավիրելու անհրաժեշտությունը ծագել է դեպքից մի քանի օր անց, այն բանից հետո, երբ բազմաթիվ հարցեր ու հանելուկներ առաջացան, որոնք մինչև հիմա պատասխան չունեն»,- ասվում էր միջոցառման մասին իրազեկող ֆեյսբուքյան էջում:

Ավելի ուշ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցել են մոտ 70 հոգի՝ լրագրողներ, փաստաբաններ, իրավաբաններ, դասախոսներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական ակտիվիստներ, իրավապաշտպաններ եւ այլք:

«Քննարկումը տեւեց 6,5 ժամ: Եղավ 10-ից ավելի ելույթ, ապա խմբային քննարկումներ, «Հետաքննություն», «ՀՀ իշխանությունների գործողությունները» եւ «Երաշխիքները» թեմաներով: Վերլուծել ենք սպանության հանգամանքները, ՀՀ իշխանությունների գործողությունը եւ անգործությունը դեպքի ու դրան հաջորդած զարգացումներում, այսօրինակ պատահարներից պաշտպանված լինելու երաշխիքների հարցերը: Անելիքները շատ են», — գրում է Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում:

Քննարկման արդյունքներով հայտարարություն կլինի մյուս շաբաթվա սկզբում:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» չխնայեց «Համբուրգին»՝8:0 (տեսանյութ)’