‘Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատական նիստը (ուղիղ)’

1386

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի տարածքում այսօր կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով արտագնա դատական նիստը։

«Ազատությունը» հիշեցնում է, որ հունվարի 22-ի նիստը հետաձգվեց, երբ գործով վկաներ, Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը և փեսան՝ Եգոր Ադամյանը վատ ինքնազգացողության պատճառով խնդրեցին դատավորին իրենց հարցաքննել մեկ այլ օր։

Անցած դատական նիստին ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Հ.Գ. Այսօր տեղի է ունենալու վկանների հարցաքննությունը: Այդ ժամանակ, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությամբ ուղիղ հեռարձակման ձայնը անջատվում է:

Նախորդ հոդվածը‘Նազարբաև. Պետականության փլուզումը նպաստում է ահաբեկչության զարգացմանը’
Հաջորդ հոդվածը‘Ցուկերբերգը մեկ օրում հարստացել է 6 միլիարդ դոլարով’