‘Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեցրել է երթուղայինը՝ ուղևորներին բարևելու համար’

1012

Երեկ Գյումրիի կենտրոնական ավտոկայանում ժամը 16:00-ի սահմաններում գյումրեցիները մասնակից են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի բարևաշատ քարոզչությանը:

Ականատեսների վկայությամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ առ մեկ մոտեցել է կայանած երթուղայիններին ու մեկ առ մեկ բարևել ուղևորներին: Նախագահի թեկնածուն, սակայն, դրանով չի սահամանափակվել.  նա նույնիսկ կանգնեցրել է ընթացող երթուղայիններից մեկը, ներս մտնել ու ժպտերես բարևել բոլորին:

Նախորդ հոդվածը‘Դեդ Հասանի կլանից հարյուրավոր «օրենքով գողեր» հավաքվելու են Արաբական Միացյալ Էմիրություններում’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նախագահ. Ռոնալդուին ես նույնիսկ անվճար չէի բերի թիմ’