Գութերիշ․ Ամբողջ աշխարհում մարդիկ կորցնում են հավատն իրենց կառավարությունների հանդեպ

193

Ողջ մոլորակում շատուշատ մարդիկ դադարում են հավատալ իրենց կառավարություններին՝ միջազգային մարտահրավերներին պատասխան տալու նրանց անկարողության պատճառով։

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցներին իր ուղերձում։

«Աշխարհաքաղաքական տարաձայնությունները մեզ թույլ չեն տալիս միավորվել գլոբալ խնդիրներ լուծելու համար։ Զարմանալի չէ, որ մարդիկ ամենուրեք կորցնում են հավատը կառավարության, ինստիտուտների, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական համակարգերի հանդեպ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նախորդ հոդվածըՊաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը
Հաջորդ հոդվածըԻրանը կարձագանքի ցանկացած սպառնալիքի