Պաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը

189

Պաղեստինի վարչակազմը կարող է վերահսկողության տակ առնել Գազայի ողջ տարածքը՝ Հորդանան գետի Արևմտյան ափով և Արևելյան Երուսաղեմով հանդերձ։

Այդ մասին բրիտանական մայրաքաղաքում հայտարարել է Միացյալ Թագավորությունում Պաղեստինի դեսպան Հուսամ Զոմլոտը։

«Հիմա ճիշտ ժամանակն է․ Պաղեստինի իշխանությունները պատրաստ են անհապաղ վերահսկողություն սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափում, Արևելյան Երուսաղեմում և Գազայի հատվածում,- դեպանի խոսքն է մեջբերել The Times թերթը։- Մենք հրաժարվում ենք Գազայի խնդրի ռազմական կամ մասնակի ցանկացած լուծումից։ Գազան Պաղեստին պետության անքակտելի մասն է, և մենք դեմ ենք Գազայի հատվածը մնացած տարածքներից անջատելու Իսրայելի ցանկությանը»։

Թերթը հիշեցնում է, որ անցած շաբաթ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի համար միացյալ պաղեստինյան վարչակազմի գաղափարը։

Զոմլոտը հայտարարել է, որ պաղեստինցիները կմերժեն անկլավը պաղեստինյան մյուս  տարածքներից առանձին միավոր դիտարկելու Իսրայելի ցանկացած փորձ, և անհրաժեշտություն չկա դրանք միավորելու համար սպասել, որ հակամարտությունն ավարտվի։

Նախորդ հոդվածըՄակրոնը կոչ է անում թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըԳութերիշ․ Ամբողջ աշխարհում մարդիկ կորցնում են հավատն իրենց կառավարությունների հանդեպ