Իրանը կարձագանքի ցանկացած սպառնալիքի

213

Թեհրանը վճռականորեն և կոշտ կարձագանքի ցանկացած կողմից ստացվող սպառնալիքի։

Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ռեզա Աշտիյանին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ հանդիպմանը։

«Մեզ համար նշանակություն չունի, թե որ շրջանից կսպառնան իսլամական հանրապետությանը։ Մենք կարձագանքենք, և մեր պատասխանը համարժեք կլինի՝ կոշտ և վճռական,- նախարարի խոսքն է մեջբերել ISNA գործակալությունը։- Իրանը համաշխարհային հրթիռային տերություն է, և մեր հրթիռները ամենատարբեր բնութագրերով են օժտված, այդ թվում՝ գործողության շառավղի»։

Ըստ նախարարի՝ Իրանը մշտապես աշխատում է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և նոր տեսակի հրթիռներ ստեղծելու ուղղությամբ։

Երեքշաբթի երեկոյան Իրանի ԶՈՒ-ն հարված է հասցրել «Ջեյշ ազ Զոլմ» ահաբեկչական խմբավորման՝ Պակիստանի տարածքում տեղակայված երկու շտաբների։ Tasnim գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում օգտագործվել են անօդաչուներ և հրթիռներ։

Նախորդ հոդվածըԳութերիշ․ Ամբողջ աշխարհում մարդիկ կորցնում են հավատն իրենց կառավարությունների հանդեպ
Հաջորդ հոդվածըՎահե Աղաջանյան. Ցավալի է, որ ունես նման գործիչ, որը մերժված ու չհասկացված է հասարակության կողմից