Գվարդիոլան նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ

423

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկայում նոր պայմանագիր կկնքի մանչեսթերյան ակումբի հետ, հաղորդում է The Sun-ը։

51-ամյա մասնագետն ավարտել է բանակցությունները եւ հասել համաձայնության։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նրա օրոք թիմը դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիական լիգայի քառակի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։ Գվարդիոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածըՖաբիո Կանավարոն՝ «Էսպանյոլի» գլխավոր մարզիչի թեկնածու
Հաջորդ հոդվածը«Ռեալի» նախագահ․ Այս տարի Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»