‘Գվարդիոլան ուզում է Վալդեսին հրավիրել «Բավարիա»’

944

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվադիոլան ցանկանում է մյունխենյան թիմ հրավիրել դարպասապահ Վիկտոր Վալդեսին,  ում ճանաչում է դեռևս կատալոնական «Բարսելոնա»-ում համատեղ աշխատելու տարիներից: Մրցաշրջանի ավարտից հետո Վալդեսը մտադիր էր  «Բարսելոնայից» տեղափոխվել  «Մոնակո», սակայն դրա համար արգելք դարձավ ստացած լուրջ վնասվածքը:

Գվարդիոլան ուզում է, որ  «Բավարիա»-ի հիմանական դարպասապահ Մանուել Նոյերը ունենա արժանի մրցակից: Այդ իսկ նպատճառով նա ուշադրություն է հրավիրել Վիկտոր Վալդեսի վրա,-հաղորդում է Sport ինտերնետային հրատարակչությունը:  Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, կցանկանա՞ արդյոք ինքը՝ Վալդեսը, հաշվի առնելով, որ «Բավարիա»-ում հազիվ թե այնքան աշխատավարձ վճարեն, որքան առաջարկում է «Մոնակո»-ն:  

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» հիմնական կազմի 18 ֆուտբոլիստներ մեկնեցին Անգլիա ՝հավաքների ‘
Հաջորդ հոդվածը‘ Ինյեստա. «Շատ լավ է, որ Չավին մնաց «Բարսելոնայում»»’