‘Գվարդիոլան ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»’

1715

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Daily Star»-ի հաղորդմամբ, Գվարդիոլայի մտադրությունների մասին տեղեկացրել է մասնագետի մտերիմ ընկերը, ում անունը չի նշվում:

«Գվարդիոլան հետաքրքրված չէ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու հնարավորությամբ: Նա ցանկանում է աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում»»,-ասել է Գվարդիոլայի ընկերը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից», իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին: Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն էլ դժգոհ է գլխավոր մարզիչ Լուի վան Գալից և մտադիր է աշխատանքից հեռացնել նրան:

Խոսեպ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013 թվականից: 42-ամյա մասնագետի գլխավորությամբ մյունխենյան թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր, ՈւԵՖԱի Սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘«The Mirror». Ի՞նչ է Սանտա Կլաուսից խնդրում Յուրգեն Կլոպը’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսը» 30 միլիոն եվրո է առաջարկել Գյունդոգանի համար’