‘Գվարդիոլա. «Երբ նոր թիմ ունենամ, այդ մասին անձամբ կհայտարարեմ»’

1090

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կարիերայի շարունակության համար մի քանի տարբերակ ունի: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է մյունխենյան ակումբից, իսկ նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:

-Մի շարք ակումբներից առաջարկներ ունեմ, բայց վերջնական որոշում դեռ չեմ կայացրել: Երբ նոր թիմ ունենամ, այդ մասին անձամբ կհայտարարեմ,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sport 1»-ից:

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ ցանկանում է աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Մի մտածեք անցյալի մասին, դա չի կարող օգնել»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը պաշտպանում է Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությունը’