‘Կլոպ. «Մի մտածեք անցյալի մասին, դա չի կարող օգնել»’

1172

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկրպագուներին կոչ է արել մոռանալ Անգլիայի լիգայի գավաթի նախորդ խաղարկությունում թիմի անհաջողությունը: Նախորդ մրցաշրջանում մերսիսայդյան թիմը չկարողացավ հաղթել «Ասթոն Վիլային» և դուրս գալ եզրափակիչ:

-Նախորդ մրցաշրջանից հետո ամեն ինչ փոխվել է: Եթե պետք է լուծել խնդիրը, ապա անհրաժեշտ է լուծումներ որոնել և արդյունքում կհաղթահարվեն դժվարությունները: Երկրորդ տարբերակն անտեսելն է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: «Լիվերպուլը» հիմա պատրաստ է «Սթոք Սիթիի» հետ պատասխան խաղին: Մի մտածեք անցյալի մասին, դա չի կարող օգնել: Պետք է միայն առաջ նայել,-Կլոպի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով հաղթել է «Սթոք Սիթիին», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր, «Էնֆիլդ» մարզադաշտում:

Նախորդ հոդվածը‘«Mundo Deportivo». «Բարսելոնան» բարձրացնելու է Մեսսիի աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Երբ նոր թիմ ունենամ, այդ մասին անձամբ կհայտարարեմ»’