‘Գվարդիոլա. «Մանուելը պետք է հպարտանա իրենով, քանի որ աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների թվում լինելը մեծ ձեռքբերում է»’

995

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել այսօր կայանալիք «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության վերաբերյալ:

«Նոյերն արդեն իսկ հաղթող է: Այն, որ նրան հրավիրել են Ցյուրիխ, մեծ հաղթանակ է:

Ես նրան ասել եմ այն, ինչ մեկ տարի առաջ ասել եմ Ֆրանկ Ռիբերիիին. մեկնիր այնտեղ և վայելիր մրցանակաբաշխությունը: Մի անհանգստացիր, և մի մտածիր` կհաղթես, թե ոչ:

Եթե հաղթես, լավ է, եթե ոչ` այդքան էլ վատ չէ: Մանուելը պետք է հպարտանա իրենով, քանի որ աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների թվում լինելը մեծ ձեռքբերում է»,- Գվարդիոլայի խոսքեը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Մեսսի.«Ես չեմ կառավարում «Բարսելոնա»-ն: Ընդամենը խաղացող եմ»’
Հաջորդ հոդվածը‘Պան Գի Մունը զգուշացրել է մուսուլմաններին հալածելու անթույլատրելիության մասին’