‘Գվինեական ծոցում խոշոր նավաբեկություն է տեղի ունեցել’

2821

Գվինեական ծոցում մարտի 19-ի գիշերը խորտակված նավում 166 մարդ է եղել: Առայժմ հաջողվել է փրկել նրանցից միայն 2-ին, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Տեղացի վաճառականներին Նիգերիայից հարևան Գաբոն տեղափոխոխ շոգենավը խորտակվել է ափից 40 մղոն հեռավորության վրա: Դեպքի վայրում աշխատող փրկարարական ջոկատների ներկայացուցիչ Դավիդ Օկատեն չի հստակեցրել զոհվածների թիվը:

Աֆրիկայում նավերի գերբեռնվածության պատճառով հաճախ են վթարներ տեղի ունենում: 2008թ.-ին Կամերունի ափին խորտակվել է Նիգերիայից Գաբոն շարժվող մեկ այլ նավ: Այդ ժամանակ պատահարի հետևանքով 35 մարդ էր զոհվել:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ում շուտով զգալի փոփոխություններ տեղի կունենան’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Կփորձեմ դառնալ «Յուվենտուսի» Ֆերգյուսոնը’