‘Գրենական պիտույքները ևս թանկացել են’

835

Հուլիսին գրենական պիտույքների գերակշիռ մասն արդեն թանկացել է: Թանկացումը հատկապես զգալի է ամսական կտրվածքով, այսինքն՝ հուլիսին հունիսի համեմատ: Օրինակ, աշակերտական տետրն այդ ընթացքում թանկացել է 6 տոկոսով: Երևանում հուլիսին աշակերտական տետրի միջին գինը 48.5 դրամ էր: Թանկացել է նաև քանոնը՝ 3.6 տոկոսով, և վերջինիս միջին գինը Երևանում հասել է 132 դրամի, իսկ գրենական թղթի մեկ տուփինը՝ 2072.5 դրամի (+1.7 տոկոս):

Հատկապես կտրուկ է թանկացել մատիտը՝ նույն ժամանակում 22.1 տոկոսով: Մատիտի մեկ տուփը հուլիսին Երևանում կարելի էր գնել մոտ 490 դրամով: Այդ ընթացքում ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի էժանացել է միայն գրիչը՝ 7 տոկոսով՝ դառնալով 122 դրամ:

Նշենք, որ գրենական պիտույքների թանկացման պիկ սեզոնը հիմա է, ինչը պայամանավորված է պահանջարկի կտրուկ ավելացմամբ: Օգոստոսի տվյալները դեռ հրապարակված չեն, բայց դրանք, անկասկած, ավելի բարձր կլինեն, քան այս նշված ցուցանիշները:

Նախորդ հոդվածը‘Բեյլը 91 մլն եվրոյով տեղափոխվեց «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանն անթույլատրելի է համարում ԱՄՆ հայտարարությունները’