‘Ռուսաստանն անթույլատրելի է համարում ԱՄՆ հայտարարությունները’

837

ՌԴ ԱԳՆ-ը անթույլատրելի է համարել ԱՄՆ հայտարարությունները Սիրիայի դեմ ռազմական ուժ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Վաշինգտոնից հնչած սպառնալից հայտարարությունները Սիրիայի դեմ ուժ կիրառելու մասին անընդունելի են: Որևէ ապացույցի բացակայության պայմաններում Սիրիային հարվածներ հասցնելու սպառնալիքներ են հնչում»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ դեռ վերջնական որոշում այդ հարցի վերաբերյալ չի կայացվել, սակայն քննարկվում է «սահմանափակ ռազմական գործողությունների տարբերակը»:

Մինչդեռ, ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիրիայում ՄԱԿ տեսուչների հավաքած նյութերը մշակելու համար կարող է 2 շաբաթ պահանջվել:

Նախորդ հոդվածը‘Գրենական պիտույքները ևս թանկացել են’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են ԼՂՀ անկախության տարեդարձը’