‘Գրիգորյանի շտաբը ահազանգ է ստացել, որ Սահակյանի կողմնակիցները գումար են բաժանելու ‘

1087

Թիվ 35 ընտրատարածքում Հայ ազգային Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Մուրադ Գրիգորյանի ընտրական շտաբը ահազանգ է ստացել, որ իր մրցակից թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները փորձում են գումարով ընտրողներ բերել ընտրատեղամասեր` քվեարկության: iLur.am-ի հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ իրենք հիմա փորձում են ճշտել այդ տեղեկությունը, եւ եթե պարզեն, որ այն համատապատասխանում է իրականությանը, միջոցներ կձեռնարկեն եւ կֆիկսեն այն: Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ հիմա իրենք ի մի են բերում տեղամասերից ստացվող ահազանգները:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով այսօր մեկնարկած լրացուցիչ ընտրություններում պայքարում են Հայ ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանն ու ՀՀԿ-ի կողմից սատարվող Արման Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘Տունը ապօրինաբար ձեռքներիցս խլեցին, մեզ քցեցին փողոցները’
Հաջորդ հոդվածը‘Գնում եք ընտրությունների՞, Տարոն Մարգարյանի «Z» տաքսին ձեզ անվճար կտանի ‘