‘Գևորգ Ղազարյանը տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս»’

1045

Ինչպես արդեն հայտնի է,  Գևորգ Ղազարյանը համաձայնության է եկել Պերմի «Ամկարի» հետ: Ինչպես հաղորդում է football365.am-ը, իրադարձություններն այլ կերպ են զարգացել, և Ղազարյանը ավելի լավ առաջարկ է ստացել հունական «Օլիմպիակոսից»:

Ինչպես հայտնում է հունական Sport Day պարբերականը, Հունաստանի բազմակի չեմպիոնը առաջարկ է կատարել մեր կիսապաշտպանին:

Ըստ ՖՈՒՏԲՈԼ 365-ի տեղեկությունների՝ գործարքին իր մասնակցությունը կարող է ունենալ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Ավստրիա’
Հաջորդ հոդվածը‘Իրանի դեսպանը խնդրել է օգնել Հայաստանում պատիժը կրող 9 իրանցիների արտահանձնման հարցում’