‘Գ. Մակարյան. Գործազուրկների տոկոսն իջել է, քանի որ գործազուրկները արտագաղթել են’

936

Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է ցանկացա՛ծ ապրանքի թանկացման: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքով՝ եթե գազի թանկացումն անխուսափելի էր, ապա էլեկտրաէներգիայինը՝ անհասկանալի, քանի որ թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովը հայտարարել է այն դեպքում, երբ ոչ ոք նման առաջարկով չէր դիմել հանձնաժողովին:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ գազի թանկացմանը հաջորդեց էլեկտրաէներգիայի թանկացումը՝ գնային հակակշիռ ստեղծելու նպատակով: Բանախոսն ասաց նաև, որ երկրում գնաճի պարագայում գործազուրկների թիվն արհեստականորեն իջել է՝ 21 տոկոսից դառնալով 15: Ըստ Մակարյանի՝ պատճառն արտագաղթն է, քանի որ գործազուրկների զգալի մասն արդեն իսկ լքել է երկիրը:

«Եթե նույնիսկ ընտանիքի 4 անդամներից բոլորը աշխատեն և ստանան միջինը 150 հազար դրամ աշխատավարձ, ապա դարձյալ հնարավոր չէ կենսական անհրաժեշտ պայմաններ ապահովել»,- նկատեց նա՝ մանրամասնելով, որ նույնիսկ այս պարագայում հազվադեպ է լինում, երբ ընտանիքի բոլոր անդամներն աշխատանք են ունենում: Այդ պատճառով էլ, ըստ բանախոսի՝ շատ ընտանիքներ չեն կարողանում հաղթահարել աղքատության շեմը:

Նախորդ հոդվածը‘Միջազգային ճգնաժամային խումբ. ԼՂ հակամարտությահ գոտում լարվածությունը մեծանում է սպառազինությունների աճի ֆոնին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունն ընդդեմ Վերահսկիչ պալատի. Աշոտյանի պարզաբանումները’