‘Գ.Սահակյանը՝ գազի սպառման մասին. Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել’

1381

Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այս օրերին բնակչությանը հուզող սոցիալական թիվ մեկ խնդրի` կոմունալ ծախսերի մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է .«Իհարկե, դաժան բան է, բայց ավելի շատ շոկի մեջ կլինեին, եթե գազ չունենայինք»: Պատգամավորի խոսքով` յուրաքանչյուր ապրանք ենթակա է վաճառքի, գնողները գնում են և փորձում լուծել իրենց երկրների խնդիրը: Դիտարկմանը, որ ցուրտ ձմռան արդյունքում մարդկանց կոմունալ ծախսերը հավասարվել են միջին քաղաքացու աշխատավարձի չափերին, Գալուստ Սահակյանը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանել է. «Իհարկե, դաժան է: Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել»: 

Նախորդ հոդվածը‘Ժիրինովսկին ՌԼԴԿ անդամներին արգելել է սեքսով զբաղվել տարին չորս անգամից ավելի’
Հաջորդ հոդվածը‘Առաջիկա շաբաթվա ընթացքում Քեթրին Էշթոնը կմեկնի Իրան’