‘Դալայ-լաման չի բացառում, որ ինքը կարող է վերջին հոգևոր առաջնորդը լինել’

1115

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լաման BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե, շատ հնարավոր է՝ ինքը ժառանգորդ չունենա:

79-ամյա առաջնորդի խոսքով՝ Դալայ-լամայի պաշտոնը՝ որպես ինստիտուտ, որ հասարակությունը սահմանել է պատմության որոշակի փուլում, մի օր կդադարի գոյություն ունենալ: Դալայ-լաման չի բացառել, որ ինքը կարող է լինել Տիբեթի վերջին հոգևոր առաջնորդը: Ընդ որում՝ նա նշել է, որ ավելի լավ է՝ Դալայ-լամայի ինստիտուտը դադաեցնի իր գոյությունը արժանավոր առաջնորդի հեռացումով, քանի որ հավանական է՝ իրենից հետո այդ հոգևոր տիտղոսը կրի անարժան մեկը՝ այդպիսով վարկաբեկելով այդ ինստիտուտը:

Չինաստանի իշխանությունները Դալայ-լամային մեղադրում են անջատականության մեջ և քննադատաբար են վերաբերվում հոգևոր առաջնորդի ցանկացած հանդիպմանը քաղաքական կամ կրոնական գործիչների հետ:

Օրերս Հռոմի պապը հրաժարվել էր ընդունել Դալայ-լամային՝ քաղաքական նկատառումներով՝ «Չինաստանում բարդ իրավիճակի պատճառով»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿՀՎ-ին խոշտանգումների առաջարկ արած հոգեբանները միլիոններ են վաստակել’
Հաջորդ հոդվածը‘Պակիստանի վարչապետը վերականգնել է մահապատիժը՝ որպես պատժի առավելագույն չափ’