‘ԶԼՄ. ԿՀՎ-ին խոշտանգումների առաջարկ արած հոգեբանները միլիոններ են վաստակել’

1012

ԿՀՎ-ի կողմից ահաբեկչության դեմ կասկածվողների հարցաքննության մեթոդները մշակողները միլիոնավոր դոլարներ են վաստակել: Երեքշաբթի The New York Times-ը տեղեկացրել է, որ այդ մեթոդները մշակել են հոգեբաններ Ջեյմս Միթչելը և Բրյուս Ջեսսենը՝ ԱՄՆ ՌՕՈՒ նախկին զինծառայողներ, որոնք որոշել են իրենց փորձել նոր մասնագիտության մեջ:

Միթչելի անունն առաջին անգամ հնչել է այն ժամանակ, երբ ԿՀՎ կենտրոնակայանում առաջարկվել է, որ 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո  ձերբակալված առաջին «կարևոր հանցագործին»՝ «Ալ-Քաիդայի» պարագլուխներից Աբու Զուբեյդիին հարցաքննի Միթչելը: Վերջինս առաջարկել է «Զուբեյդիին պահել սպիտակ պատերով մի սենյակում, որտեղ բարձր երաժշտություն է հնչում, լույսը միշտ վառ է, և որտեղ նա չի կարող քնել: Նման իրավիճակը հոգեկան ապակողմնորոշվածություն կառաջացնի և կնվազեցնի նրա զգոնությունը»: «Այնուհետև Միտչելը և նրա գործընկեր Բրյուս Ջեսսենը մշակել, կիրառել և վերահսկել են հարցաքննությունների մեթոդները և դարձել են այն բանի կողմնակիցը, ինչն այսօր շատերի կողմից դիտվում է որպես խոշտանգում: Եւ նրանք աստիճանաբար միլիոնավոր դոլարներ են վաստակել՝ ըստ պայմանագրերի»,- նշել է The New York Times-ը:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն Իրաքում և Սիրիայում թալանած արժեքները վաճառում են Արևմուտքի հավաքորդներին’
Հաջորդ հոդվածը‘Դալայ-լաման չի բացառում, որ ինքը կարող է վերջին հոգևոր առաջնորդը լինել’