‘ԴԱՀԿ արտոնյալ պետի բյուջետային ծախսերը. Մամուլ’

1027

2008թ. հունիսի 11-ից ԴԱՀԿ ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 11 հատ BYD մակնիշի մեքենա է գնել իրեն պատկանող «Քեթրին գրուպից»՝ յուրաքանչյուրը 4-5 մլն դրամ արժողությամբ։ «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը վերջին անգամ ծառայողական ավտոմեքենաներ է ձեռք բերել 2011 թվականի մարտի 4-ին և 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ համապատասխանաբար BYD մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 5 մլն 818 հազար դրամ արժողությամբ, և Toyota մակնիշի ավտոմեքենա՝ 5 մլն դրամ արժողությամբ»,–«Ժողովուրդ»–ի գրավոր հարցմանն այսպես են պատասխանել ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։

Թերթը գրում է, որ այլ կերպ ասած՝ այս տարիների ընթացքում ԴԱՀԿ-ը ՀՀ պետբյուջեից 50 մլն դրամ կամ ավելի քան 120 հազար ԱՄՆ դոլար ուղղել Է Մ. Պողոսյանի հիմնադրած ընկերությունից գնումներ կատարելուն։ Բացի այդ՝ միայն 2013թ. ընթացքում ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման անվան տակ «Քեթրին»–ին պետբյուջեից հատկացվել Է 1 մլն 300 հազար դրամ։

Մ.Պողոսյանը ՀՀ այն պաշտոնյաներից է, որը բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով այդպես էլ չի ներկայացրել իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր: «Ամենայն հավանականությամբ, նա իրեն դասում է արտոնյալների թվին»,-եզրակացնում է թերթը:

Նախորդ հոդվածը‘Սկզբում տեղումներ, ապա տեղումներ չեն լինի. Եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը հեռացել է Հայաստանից. Մամուլ’