‘Դամասկոսում երեք ական է պայթել. 10 մարդ է զոհվել’

815

Երեք ական է պայթել Դամասկոսի կենտրոնում՝ Թահրիր հրապարակում, Քասահա և Թաբբալե թաղամասերում։ Ինչպես տեղեկացնում է «Ալ–Մայադին» հեռուստակայանը, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան։ Սիրիացի զինծառայողները պատասխան կրակ են բացել այն շրջանում, որտեղից կրակահերթ էր բացվել։ Հոմսից արևելք՝ Էլ–Հարրակի բնակավայրում, մահապարտ գրոհայինը պայթեցրել է ականապատ մեքենան։ Ահաբեկչությունը խաղաղ բնակչության շրջանում զոհերի է հանգեցրել։ «Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել։

Զինված ընդդիմությունը երրորդ օրն է՝ կրակահերթ է բացել Հալեպի բիզնես կենտրոնի ու բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Ավելի վաղ քաղաքի արևմտյան հատվածի ուղղությամբ, որը գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ, մոտ 50 ական ու ինքնաշեն ռումբ է բաց թողնվել։ 23 մարդ է զոհվել, մոտ 80-ը՝ վնասվածքներ ստացել։ Տեղական ԶԼՄ–ն քաղաքի թաղամասերի գրոհները կապում է ավազակախմբերի՝ Հալեպում վախի մթնոլորտ ստեղծելու և նախագահական ընտրությունները խափանելու հետ։ Հիշեցնենք՝ դրանք տեղի կունենան հունիսի 3-ին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

7or.am

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի հետ համագործակցել նաև առանց Անկվաբի’
Հաջորդ հոդվածը‘Համալիրի տնօրինությունը դիմել է վարչական դատարան’