‘Ռուսաստանը պատրաստ է Աբխազիայի հետ համագործակցել նաև առանց Անկվաբի’

864

Ռուսաստանը կշարունակի բոլոր ուղղություններով համագործակցել Աբխազիայի հետ նաև նախագահի պաշտոնից Ալեքսանդր Անկվաբի հեռանալուց հետո, հաղորդել է Ռուսաստանի նախագահի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերով օգնական Վլադիսլավ Սուրկովը:

Պաշտոնյայի խոսքով՝ ճգնաժամն Աբխազիայում խաղաղ հանգուցալուծում ունեցավ: «Բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների իմաստնության և պատասխանատվության և Ալեքսանդր Անկվաբի մեծահոգի որոշման շնորհիվ հնարավոր եղավ պահպանել կայունությունը»,- նշել է Սուրկովը:

Կիրակի օրը ժողովրդին հասցեագրված իր ուղերձում Անկվաբը հայտարարել է, որ հրաժարական է տալիս: «Իշխանության համար կռվում շատ հեշտ է կորցնել մեզ  համար սրբազան կենսական տարածքը՝ Աբխազիան կարող է այլևս չլինել»,- ասել է Անկվաբը՝ երկրում կատարվածն անվանելով «պետական հեղաշրջում»: Դրան նախորդել էին բողոքի ցույցերը:  Հինգշաբթի Աբխազիայի խորհրդարանը անվստահություն էր հայտնել վարչապետ Լեոնիդ Լակերդիային, իսկ նախագահ Անկվաբին առաջարկել էր ինքնակամ ցած դնել լիազորությունները: Դրանից մեկ օր առաջ խորհրդարանը որոշում էր կայացրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այս տարվա օգոստոսի 24-ին: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Քամուց վնասվել են տանիքներ’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում երեք ական է պայթել. 10 մարդ է զոհվել’