‘Համալիրի տնօրինությունը դիմել է վարչական դատարան’

826

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդն անօրինական է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Այս մասին հայտնում է համալիրի հասարակության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Լիլիա Ադունցը:

«Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական եւ տարածքային բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ: Քանի որ Երեւանն ունի մարզի կարգավիճակ, հետեւաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երեւան քաղաքի բաժին եւ համապատասխանաբար, վեց վարչական շրջանների բաժանմունք:

ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշի բաժին, հետեւաբար, նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումն առ ոչինչ է՝ կայացման պահից:

Առ ոչինչ իրավական ակտն իրավաբանական ուժ չունի եւ ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է: Վերհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է Վարչական դատարան»:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի աճուրդը շարունակվում է, արդեն տասը տոկոս իջեցված գնով:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսում երեք ական է պայթել. 10 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Քառյակն իշխանություններին 12 պահանջ կներկայացնի (լրացված)’