‘Դամասկոսում պայթյունից հայ է սպանվել’

867

PanARMENIAN.Net–ի հաղորդմամբ, Դամասկոսի արվարձաններից մեկում օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվածներ թվում է ազգությամբ հայ, 1966 թվականին ծնված Սարգիս Մերեսջյանը: Այս մասին կայքին տեղեկացնում են Դամասկոսից և հավելում, որ նա եղել է այրված ավտոբուսում, և նահատակվել է հենց դեպքի վայրում։ Սարգիս Մերեսջյանի հոգեհանգիստը կատարվելու է հինգշաբթի՝ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցում։ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով

 

Նախորդ հոդվածը‘«Կանեփ-Կակաչ» միջոցառումն ընդդեմ հայ ազգային մտածողությանը խորթ երևույթների ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական գործիչները կոչ են անում ազատ արձակել Մոհամեդ Մուրսիին’