‘Դանակահարություն «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիի հանրահավաքի ժամանակ’

2179

Այսօր Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում դանակահարվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։ 

Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջի, այս պահին Հրաչիկ Միրզոյանը Գյումրի բժշկական կենտրոնի վիրահատարանում է։ Նա ունի ներքին արնահոսություն։ 
Նախքան շտապ օգնության ժամանելը Հրաչիկ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարող անձին:

Նշվում է, որ հանրահավաքի ընթացքում մի խումբ երիտասարդներ ելույթներին զուգահեռ սուլում էին, անհարկի ծափահարություններով խանգարում ելույթները։

«Սադրիչ խումբը ոստիկանների միջամտությունից հետո հեռացավ և վերադառնալով՝ սկսեց ձվեր նետել հավաքված մարդկանց ուղղությամբ, այնուհետև ստեղծված խառնաշփոթ իրավիճակից հետո դիմեց փախուստի։ Այս ընթացքում նրանցից մեկը հասցրեց դանակով վնասել հանրահավաքին մասնակցող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին։Խառնաշփոթի ամբողջ ընթացքում հանրահավաքին ներկա ոստիկանությունը, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ, անգործության էին մատնված և հանրահավաքը վարողի մի քանի կոչից հետո միայն արձագանքեցին»:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ախպեր, հա՞յ ես… Բա անմոռուկդ ու՞ր է»’
Հաջորդ հոդվածը‘ԽՍՀՄ հավաքական — Աշխարհի հավաքական 3-3 (լուսանկարներ,տեսանյութ)’