‘Դաշնակցականը կողմ է չինովնիկների աշխատավարձերի բարձրացմանը’

880

Մենք հասկանում ենք հայ պետծառայողներին, որոնց աշխատավարձերն արդեն 6 տարի է, ինչ մնում են անփոփոխ: Այսօր ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում նման կարծիք է արտահայտել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի վարձատրման մասին» օրենքի նախագիծը: Համաձայն նախագծի՝ կբարձրանան նախագահի, նախարարների և պատգամավորների աշխատավարձերը: Ըստ փաստաթղթի՝ 2014 թվականից առաջարկվում է Հայաստանում ներդնել պաշտոնյաների աշխատավարձերի և դրանց հաշվարկման ընդհանուր սկզբունքները:

«Այս առումով մեր կուսակցությունն արդեն 10 տարի խոսում է աշխատավարձերի բաձրացման անհրաժեշտության մասին: Օրինակ, այդ նույն նախարարություններում աշխատավարձերը չեն բարձրացվել արդեն 6 տարի: Պետք է զբաղվել այդ պրոբլեմով, չէ՞ որ խոսքը չի գնում միայն պետծառայողների աշխատավարձերի մասին: Խոսքը գնում է ոլորտի նպատակների կարգավորման երկարատև գործընթացի մասին, որն սկսվել է դեռևս իմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար եղած տարիներին: Սակայն ցանկանում եմ նշել, որ կբարձրան ոչ միայն նախագահի ու նախարարների աշխատավարձերը, կբարձրանան նաև որակյալ մասնագետների աշխատավարձերը, որոնք նախարարություններում պատասխանատու են մի ամբողջ ոլորտի համար»,-ընդգծել է նա:

Այն բանից հետո, երբ լրագրողները հետաքրքրվել են, թե գտնո՞ւմ է արդյոք խորհրդարանականը, որ Սերժ Սարգսյանը ապրում է բացառապես աշխատավարձով, դաշնակցականը լրագրողներին է դիմել հետևյալ հարցով. «Մի՞թե դուք կարծում եք, որ այն ժամանակները, երբ նախագահն ապրում էր ոչ բացառապես աշխատավարձով, կարող են ընթանալ հավերժ»:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, խոսքը 30 հազար պաշտոնյաների մասին է, որոնք կստանան աշխատավարձի բարձրացման իրավունք: Նախատեսվում է նաև պարգևատրումների համակարգի ներդրում, որոնք կլինեն աշխատավարձի 10%-ից ոչ պակաս: Ծրագրի իրականացմանը պահանջվում է ուղղել 35 մլրդ.դրամ: Օրենքով նախատեսվում է նախագահի պաշտոնը զբաղեցնողի աշխատավարձի 203% բարձրացում, ներկայիս 436 հազ.դրամից մինչև 1.223 մլն.դրամ, վարչապետի աշխատավարձի` 218% բարձրացում` 335 հազ.դրամից մինչև 1.190 մլն.դրամ: Նախարարների աշխատավարձերը կբարձրանան 139%՝ կազմելով 600 հազ.դրամ: Ընդ որում՝ պատգամավորների աշխատավարձը 132 հազ.դրամով պակաս կլինի նախարարների աշխատավարձից:

 

Նախորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Բարձր աշխատավարձով հայ պաշտոնյաները ԵՄ-ում կդիմագրավեն ադրբեջանական լոբբիին’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հայաստանի մասնակցությունը ՄՄ-ին չի կարող լինել նույն ձևաչափով, ինչ մյուս երկրներինը’