‘Քաղաքագետ. Հայաստանի մասնակցությունը ՄՄ-ին չի կարող լինել նույն ձևաչափով, ինչ մյուս երկրներինը’

774

Հայաստանի մասնակցությունը ՄՄ-ին չի կարող լինել նույն ձևաչափով, ինչ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությունն է, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի այդ ինտեգրացիոն նախագծի հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Ավելին, նրա խոսքով, եթե Վրաստանն ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանը, փաստորեն, ընդհանուր սահմաններ է ձեռք բերում ԵՄ հետ: «Գտնում եմ, որ հայտարարութունն էլ այն մասին, որ ՄՄ-ին Հայաստանի միանալու ճանապարհային քարտեզի մշակման մասին հայտարարությունները նույնպես կմնան որպես լոկ խոսքեր, քանի որ դեռևս հստակ գործողություններ չկան այդ ուղղությամբ»,-նշել է քաղաքագետը:

Միևնույն ժամանակ՝ նա հավելել է, որ ակնհայտ է, որ Ռուսաստանն է Հայաստանին հրավիրել ՄՄ, միայն նրա համար, որպեսզի թույլ չտա Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին, այսինքն՝ այդ քայլն ուներ ընդամենը քաղաքական բնույթ: Նրա խոսքով՝ եթե պաշտոնական Երևանը գնար վա-բանկ և հրաժարվեր Ռուսաստանի առաջարկից, հայտնի չէ, թե ինչ կսպասվեր Երևանին առաջիկայում: Մեկնաբանելով Թուրքիայի և Սիրիայի կողմից ՄՄ-ին միանալու ցանկությունները՝ փորձագետն ընդգծել է, որ դրանք ընդամենը քաղաքական մանիպուլյացիաներ են, և ոչ ավելին:

Նախորդ հոդվածը‘Դաշնակցականը կողմ է չինովնիկների աշխատավարձերի բարձրացմանը’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Անթույլատրելի է իշխանական էլիտայի աշխատավարձի բարձրացումը’