Բորելն ընդգծել է ՌԴ–ի հետ ԵՄ–ի երկխոսելու կարևորությունը

422
European Union foreign affairs chief Josep Borrell speaks to the press on Monday, Sept. 20, 2021, in New York. (AP Photo/Brittainy Newman)

Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Եվրոպան ստիպված է լինելու համագոյակցել Ռուսաստանի հետ, Le Journal du Dimanche-ի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ռուսաստանը կշարունակի գոյություն ունենալ, և կարևոր է հստակ որոշել, թե ինչպես ենք մենք մտադիր ապրել նրա հետ։ Դա չափազանց դժվար կլինի, բայց մենք պետք է փոխգործակցենք ռուսների հետ այս մայրցամաքում․․․ Անհրաժեշտ է շարունակել խոսել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։

Բորելը հավելել է, որ Ռուսաստանի հետ կապերի ուղիները բաց են, և հիշեցրել է ապրիլին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի այցը Մոսկվա, ինչպես նաև հունիսի սկզբին Աֆրիկյան միության նախագահ Մակի Սալի այցը Սոչի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուշիլին․ Մահապատժի դատավճիռը փոխելու հիմքեր չեմ տեսնում
Հաջորդ հոդվածըԴԽ․ Միջուկային զենք փոխանցելու գաղափարը խելագարություն է